Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, #26/4971
էջ   1 2 3   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԿՂԵԿԱՎԱՐԻ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ
ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐՎԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՃԻՇՏ ԱՇԽԱՏԱՈՃ Է ԸՆՏՐԵԼ
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ
ՎՃԱՐՈՎԻ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷՐ ՕՐՍԿ
ՀԵՏԱՁԳՎԵՑ
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍԻ» ԹԻՐԱԽՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
ԻՆՉ ԴԻՐՔՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ
ՄԵԾ ՊԱՀՔ
ԴԱՍԱԽՈՍԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ԴԵՄ ՉԷԻ ԼԻՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՏԻՆ ՆՎԱՃԵԼ
ԱՐՈՆՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Որոնում

Արխիվ
2018
Փետրվար
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

   Թեպետ մեր կյանքում հաստատված սովորույթ է դառնում, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության դերի ու նշանակության բարձրացմանը զուգընթաց տեղի են ունենում եվրոպական առաջնորդների իրարահաջորդ այցերը Հայաստան, բայց Բուլղարիայի նախա...


ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՆ

   Ինչպես հայտնի է, կենդանիների վերացող տեսակների համար մարդիկ ստեղծում են արգելանոցներ։
   Իսկ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում գտնվող Առաջավոր հետազոտությունների ինստիտուտը արգելանոց է մարդկանց համար։ Այնտեղ ապրում են գիտնականներ, որոնք զբաղվում են ամենից «մաքուր» գիտություններով՝ մաթեմատիկայով, ֆիզիկայով, պա...


ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

   Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները քաղաքական, հասարակական, կրթական եւ գիտական տարբեր շրջանակների հետ:
   Երեկ նա շրջայց է կատարել Երեւանի ֆիզմաթ դպրոցում, «Այբ» դպրոցում եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
   Մինչ այդ, Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԱԿ անդամների հետ։ Ըստ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանի, հանդիպմանը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել, սակայն առաջիկայում նման հանդիպում նախատեսվում է։

ԿՂԵԿԱՎԱՐԻ

   ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին տեղի ունենալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար:

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ

   Երեկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փարատեց «Ելքի» մտահոգությունը, թե ՀՀԿ-ն կարող է բոյկոտել փետրվարի 16-ին հրավիրված արտահերթ նիստը։
   «ՀՀԿ-ն այդ նիստին չմասնակցելու նպատակ չունի։ Իհարկե, լսումների ժամանակ մենք հիմնավոր ներկայացրել ենք իրավիճակը, բայց չենք զլանում եւս մեկ անգամ, հարգելով մեր ընդդիմադիր գործընկերներին, մասնակցել եւ հիմնավորել մեր դիրքորոշումը»,- նշեց նա:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ

   Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը: Ըստ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի. «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, եւ մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»:

ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԱՆ

   Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ պետական այցով տիկնոջ հետ Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:
   Նախագահի նստավայրում Ռումեն Ռադեւին եւ տիկին Դեսիսլավա Ռադեւային դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ...


ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐՎԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ

   ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի ընդունում ապրիլի 9-ից հետո երկրում տեղի ունենալիք համակարգային փոփոխություններն անձնավորելու նկրտումները եւ երկիրը «սուպերվարչապետական» գերկենտրոնացված կառավարման ճանապարհով տանելու մեղադրանքները։
   «Դժբախտաբար, Հայաստանում կա դեռեւս իներցիոն մտածելակերպ. համակարգը փոխ...

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©