Hayoc Ashkharh
"Հայոց Աշխարհ" օրաթերթ
Օրաթերթ
չորեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2018, #154/5099
էջ   1 2 3 4 5   Armenian Russian English

 

   

 

  Մեր մասին
     
  Ընթացիկ համար
     
  Հղումներ
     
  Կապը մեզ հետ
 

 


ԿԱՐԴԱՑԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ
«ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿՈՒՍ» ՆԿԱՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԷ
ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ
«ՔԱՅԼԵՐԹ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՖԵՆՈՄԵՆԻ ՄԱՍԻՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵՍԻՋԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ
ԱԱԾ-Ն ՆՈՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ Է ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
ԹԱՎՇՅԱ ՓՈՒՉԻԿԸ
ԴԱՐՉՆԱՅԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆՈՂ «ՍՊԻՏԱԿՈՒԹՅՈՒՆ»
ՀՀԿ-Ն Է ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
ՆՍՏԵԼ Է ՄԻ ՄԵՔԵՆԱ, ՈՐԸ ՔՇԵԼ ՉԳԻՏԻ. ԱՇՈՏՅԱՆ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՐՄՈՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԿԵՏԻ՞Ն
ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՈՐՏԵՂ Է ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ
ՉԵՆ ՀԵՏԱՊՆԴԻ
Ի՞ՆՉ ԵՂԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ»
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԻՋԵՑՈՒՄԸ
ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՎԹԱՐ
100 ՕՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՎԱՆԵՑՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
ԱՆԴՈՆՅԱՆԸ՝ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
ՓՈԽՎԵԼ ԵՆ ՊԵՏԵՐԸ
ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ
Որոնում

Արխիվ
2018
Սեպտեմբեր
Եր Եք Չր Հգ Ու Շբ Կի
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30


ԳՈՎԱԶԴԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը

Հեռ.: (374-10) 53-88-65

 

 

«ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿՈՒՍ» ՆԿԱՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԷ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

   Այս պահին ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրողների ցուցակներում չլինեն անճշտություններ։
   Ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի. «Դրա համար պետք է նաեւ մեր հասարակության աջակցությունը, ժողովուրդը պետք է հե...


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

   Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
   «Սիրելի նորնորքեցիներ, որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ»,- նշել է նա:

ՎԹԱՐ

   Երեկ՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտ, բախվել են Opel Astra մակնիշի 800 PP 81 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 35 QM 497 համարանիշի, «ԿամԱԶ» մակնիշի 34 PR 062 համարանիշի եւ Mercedes մակնիշի 35 RT 050 համարանիշի ավտոմեքենաները:
   Վթարի հետեւանքով 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

100 ՕՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ

   Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը նախօրեին ասուլիս էր հրավիրել իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Սովորաբար նման խորհրդանշական միջոցառումներն ուղեկցվում են այդ ընթացքում կատարած աշխատանքի եւ նախատեսված նոր ծրագրերի մասին հստակ տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով ցույց տա...


ՎԱՆԵՑՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

   Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատեց ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությունը: Այդ մասին նա հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակին նվիրված միջոցառմանը հաջորդած՝ լրագրողների հետ զրույցում:
   Ա. Վանե...


ԱՆԴՈՆՅԱՆԸ՝ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

   Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գայել Անդոնյանը փորձաշրջան է անցնում անգլիական «Սանդերլենդում»:
   Բրիտանական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, հայ ֆուտբոլիստը ակումբի մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում մասնակցել է «Վեստ Բրոմվիչի» երիտասարդական կազմի անգլիական՝ նշանակությամբ երրորդ դիվիզիոնի խաղին: Անդոնյանը խաղացել է առանց փոխարինման, իսկ «Սանդերլենդը» հաղթել է 2:1 հաշվով: Անդոնյանը Հայաստանի հավաքականում է 2015 թվականից՝ այդ ընթացքում անցկացնելով 23 հանդիպում:

ՓՈԽՎԵԼ ԵՆ ՊԵՏԵՐԸ

   Փոխվել են «Վարդաշեն», «Սեւան», «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը:
   «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակվել է Վազգեն Առաքելյանը, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանը, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:
   Մեկ այլ հրամանով «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից:

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ

   Իրավապահները Երեւանի Սեբաստիա փողոցում հայտնաբերել եւ թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել Երեւանում ապրող 47-ամյա մի տղամարդու։
   Խուզարկությամբ տղամարդու ձեռքի փաթեթում հայտնաբերվել են հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13 ներարկիչ ու 19 գրամից ավելի մարիխուանայի նմանվող, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կոշտ զանգվածներ։
   Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դրանք տղամարդուն ուղարկել են ԱՄՆ-ից՝ փոստային առաքման միջոցով։
"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԾԻՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱԿԱՅՆ ԴԱ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՆ "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"-ՈՒՄ
www.armworld.am ©