ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  Armenian Russian English

   Երեւանի քաղաքապետարանը ներկայումս քննում է փողոցների անվանակոչության 7 հայտ:
   Դրանց թվում է Լենինականի փողոցը Երեւանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանի անունով կոչելու հայտը: 1991 թվականից մինչ օրս վերանվանվել է 161 փողոց:
   Նախորդ տարի Երեւանում վերանվանվել է 3 փողոց: Թումանյան փողոցի առաջին անցուղին անվանակոչվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ազգային օպերային արվեստի երախտավոր Ավագ Պետրոսյանի անունով, Շահումյան փողոցի նրբանցքը վերանվանվել է Քեսաբցիների, Նոր Արեշի 26-րդ փողոցը՝ Սոֆիայի:
   Այս տարի հունվարին Խորհրդարանի փողոցի Գր.Լուսավորչի եւ Բեյրութի փողոցների հատման մասից մինչեւ «Հաղթանակ» կամուրջ ձգվող հատվածը, վերանվանվել է Արգիշտիի փողոց:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

close