ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉԸ՝ ՎԹԱՐԻ ԶՈՀ

  Armenian Russian English

   Սեպտեմբերի 30-ի կեսգիշերին Գյումրի-Սպիտակ մայրուղու «Ավետիքի աղբյուր» հատվածում անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել նշանավոր ծանրորդ, Հայաստանի հավաքականի մարզիչ Խաչատուր Քյափանակցյանը։
   Հիշեցնենք, որ Խ.Քյափանակցյանը ժամանակին դարձել է Խորհրդային Միության եւ Եվրոպայի չեմպիոն, սահմանել աշխարհամասի եւ մոլորակի բազմաթիվ ռեկորդներ։ Գյումրեցի ծանրորդը 1996 թվականին Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին, իսկ 2005 թվականից Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչն էր։


close