ՍԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

  Armenian Russian English

   Հայտնի դարձան Հայաստանի նկարչի տանը Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գեղանկարչական ցուցահանդեսի երեք հաղթողները:
   Հայաստանի նկարիչների միության հուշամեդալով, պատվոգրով, եկող տարվա համար Շորժայի նկարիչների հանգստյան տան երկուական ուղեգրով եւ արձակագիր, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանի «Վարք երեք սրբերի» գրքի մեկական օրինակով պարգեւատրվեցին նկարիչներ Ֆելիքս Եղիազարյանը, Գարուշ Հովսեփյանը եւ Խաչատուր Ազիզյանը: Ըստ որում, պարգեւները տրվել են ոչ թե ինչ-որ հանձնաժողովի կողմից, այլ ցուցահանդեսին մասնակից հեղինակները փակ քվեարկությամբ իրենք էին ընտրել հաղթողներին:
   Երեկ ցուցասրահում տեղի ունեցավ պարգեւների հանդիսավոր հանձնումը։ Պարգեւատրվածներին շնորհավորական խոսքով ողջունեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա ասաց նաեւ, որ այսուհետ յուրաքանչյուր հանրապետական ցուցահանդեսում կկատարվի նման ընտրություն ու պարգեւատրում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

close