ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՑՐԵՑ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  Armenian Russian English

   «Հացպանյանը խորհրդավոր տիպ է։ Նրա իրական ազգանունը Էքմեքջյան է։ Նա դեռ Ֆրանսիայում պարզապես շահարկելով նահատակ հերոս Լեւոն Էքմեքջյանի ազգանվանակից լինելու հանգամանքը, սակայն որեւէ առնչություն չունենալով ո՛չ Լեւոնի, ո՛չ էլ մեր բանակի հետ, Սփյուռքում բազմաթիվ հանգանակություններ է կազմակերպել։
   Բանտարկված ազատամարտիկներին օգնելու, նաեւ Արցախի ազատամարտին աջակցելու համար հավաքված միջոցները նա շորթել եւ յուրացրել է։
   Ֆրանսիայում նա տուն չուներ, բառի բուն իմաստով բոմժ էր, բայց իր իբր բարեսիրական կազմակերպության միջոցով անհատական հարստություն դիզեց։ Հիմա Սարգիս Էքմեքջյանը թուրքերենից թարգմանել է իր ազգանունը՝ դարձել է Հացպանյան, Հյուսիսային պողոտայում շքեղ խանութ եւ Թումանյան փողոցում տուն ունի։
   Հացպանյան կոչվածը հիմա ներկայանում է որպես Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարած ջոկատի ազատամարտիկ, նախկինում՝ ԱՍԱԼԱ-ի անդամ, թեեւ ոչ մի կապ չի ունեցել ո՛չ գաղտնի բանակին, ո՛չ էլ գոնե մեկ ժամ եղել է Արցախի ռազմադաշտերում»,- «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասաց ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։


close