ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԿԱ

  Armenian Russian English

   Ըստ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ. «Անգամ ընտրական շրջանում կուսակցությունները պարտավոր չեն նախընտրական շտաբներ ձեւավորել, քանի որ դա իրավունք է, ոչ թե պարտականություն: Բայց երբ կուսակցությունը որոշում է ունենալ նախընտրական շտաբ, ապա օրենքը շտաբի գործունեության համար նախատեսում է որոշակի սահմանափակումներ:
   Հետեւաբար, երբ մինչ նախընտրական փուլը կուսակցություններն իրենց գործունեությունը կազմակերպելու, միջոցառումներ իրականացնելու համար որոշակի կառույցներ կամ շտաբներ են ձեւավորում, օրենքի խախտման մասին խոսք լինել չի կարող: Ակտիվ գործող կուսակցությունները նման կառույցներ ունենում են մշտապես, ամեն ընտրության հաջորդ իսկ օրվանից»:


close