ԽՆԴԻՐԸ ԱՅԼ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է

  Armenian Russian English

   Ըստ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ. «2006թ. խոսվում էր 400 հազար չեղած ընտրողների մասին, հետո՝ 500 հազարի, 600 հազարի, հիմա կարծես թե խոսքը 800 հազարի մասին է։ Եթե խոսքը վերաբերում է ցուցակներում ապօրինաբար ընդգրկված քաղաքացիներին, ուղղակի պետք է հորդորեմ բոլորին՝ իրենց ձեռքի տակ եղած համապատասխան փաստերը ներկայացնել լիազոր մարմնին, որպեսզի այդ անձանց անունները հանվեն ցուցակից։
   Իսկ եթե նկատի ունեն ցուցակների կազմման մեթոդոլոգիան, ապա այստեղ թե՛ դասական իմաստով, թե՛ տրամաբանորեն «ուռճացված ցուցակներ» արտահայտությունն օգտագործելն ընդհանրապես տեղին չէ։
   Խնդիրը այլ հարթության վրա է։ Կարեւորն այն է, որ անձը, որը ընդգրկված է ցուցակում, բայց Հայաստանում չէ, «չգա» տեղամաս եւ «չմասնակցի» քվեարկությանը»։


close