ԳԱՎԱՌԻ ԵԿԵՂԵՑԻՆ 101 ՏԱՐԵԿԱՆ Է

  Armenian Russian English

   Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցին 101 տարեկան է: Ինչպես տեղեկացանք Գեղարքունյաց հոգեւոր թեմի առաջնորդարանից, եկեղեցու տարեդարձը համընկել է խաղողօրհնեքի տոնակատարության հետ, եւ այդ առիթով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վարդապետ Հովհաննիսյանը պատարագ է մատուցել:
   Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն՝ եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին հոգեւորական նշանավոր գործիչ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը: Սուրբ Աստվածածինը, որ Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին. առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

close