ՄԻՆՉԵՎ ՊՐԵՄԻԵՐԱ ՄՆԱՑԵԼ Է ՈՒՂԻՂ 10 ՕՐ
Կան մարդիկ, որոնք թեպետ ունեն մարդկային եւ նույնիսկ միանգամայն համակրելի արտաքին, վարքուբարքով հիշեցնում են կապիկների։ Միանգամից երեւում է, որ կապիկից մարդու վերածվելու գործընթացն արգելակվել է մոտները անցումային տարիքի փուլում ինչ-որ տեղ։
Ճիշտ է, նրանք սովորել են քայլել երկու ոտքի վրա, ստեղծել եւ գլխավ...
ԻՆՉՊԵՍ ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ ԽԺՌԵՑԻՆ ՓՂԻՆ
Հայրենի քաղաքական դաշտին միշտ, եւ հատկապես նախընտրական ժամանակաշրջաններում, հատուկ են եղել անվերջանալի ու անիմաստ բանավեճերը։
Եթե հետեւում եք ներկայումս ԱՄՆ-ում ծավալվող նախընտրական արշավին, ապա հեշտությամբ կնկատեք, որ բանավեճն ընթանում է գլխավոր հարցի շուրջ. ի՞նչ բան է Ամերիկան։ Պայքար է ընթանում Հիմ...
«ԳՆԴԱՊԵՏ ԿՈՒԴԱՍՈՎԸ» ՍՆԱ՞ՆԿ Է
ՀԱԿ-ը իսկապես չի վճարել փաստաբանին
Հայ ազգային կոնգրեսի կողմից իր իսկ ակտիվիստների իրավունքները պաշտպանող փաստաբաններին համապատասխան վարձատրությունը չվճարելու խայտառակ պատմությունը ոչ միայն շարունակություն է ստացել, այլեւ «համալրվում» է նոր, է՛լ ավելի խայտառակ փաստերով։
Հակիրճ հիշեցնենք մի քանի օր...
ԾԱՆՐԱԿՇԻՌ ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱՆ ԱԺ-ՈՒՄ
«Մեր ընդդիմությունը, ի դեմս Դաշնակցության, «Ժառանգության», ՀԱԿ-ի, բավական լայն ճակատ ունի: Եթե միասնություն էլ չլինի, ապա բավական ձայներ կհավաքեն առանձին-առանձին, եւ ընդդիմությունը իր ծանրակշիռ տեղը կունենա ԱԺ-ում:
Դրան շատ հակված եմ, քանի որ որպես քաղաքականության մեջ գտնվող մարդ, կարծում եմ, որ ընդդիմությունը խիստ օգտակար է խորհրդարանում, որպեսզի օրենսդրական գործունությամբ, որ ծավալվում է խորհրդարանում, ընդդիմության սուր հայացքի ներքո, ժողովրդին ծառայող օրինագծեր ձեւավորվեն»,- գտնում է ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ:
ՕՐԵՆՔԸ ՆՈՒՅՆՆ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
Ըստ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ. «Սարկոզին արդեն իսկ սպառնալից հայտարարությամբ հանդես եկավ` եթե Սահմանադրական խորհուրդը մերժի, ապա հրեական Հոլոքոստի հարցը քննարկման կդրվի նույն խորհրդում: Ի սեր Աստծո, ոչ մի հայ մարդ չի ուզում, որ այն վերանայվի: Հրեաներն իրենց արդար պահանջին հասել են: Իսկ մենք ինչո՞ւ պիտի չհասնենք: Չ...
ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` փետրվարի 5-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Դիմակսյանը: Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Ուրբաթ օրը կալանավորված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը երեկ կեսօրին ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Հիշեցնենք, որ Գեւորգյանը մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
Մինչդեռ կալանավայրից դուրս...
ՈՎ ԴԵՄ Է ՕՐԻՆԱԳԾԻՆ, ԿՈՂՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ
Երեկ խորհրդարանը 54 կողմ, 0 դեմ ու 7 ձեռնպահ ձայներով չընդունեց «Կանխիկ գործառույթները սահմանափակելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Կողմ քվեարկեցին Հանրապետական եւ ՕԵԿ խմբակցությունները, Դաշնակցությունը ձեռնպահ էր, իսկ «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը:
Քվեարկությունի...
|
| | | | | | |